Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իշխանության և ընդդիմության «առաջին ջութակները»

Իշխանության և ընդդիմության «առաջին ջութակները»
16.01.2013 | 18:06

Վերջին տարիներին, քաղաքացիական շարժումների ձևավորման ֆոնին, ակտուալ դարձավ այն հարցը, թե ովքեր են ներկայացնելու ապագա Հայաստանի քաղաքական վերնախավը, արժեքային ինչ համակարգ են նրանք դավանում և ինչ կարող են փոխել մեր երկրում: Ցեղակրո՞ն, դաշնակցակա՞ն, ազատակա՞ն գաղափարների, թե՞ ձախ հայացքների կրողները: Ինտերնետի, սոցիալական ցանցերի հասանելիության պայմաններում, երբ քաղաքական կյանքի ամեն մի անցուդարձ դարձավ քննարկման առարկա, երբ ոչ ոք չի խորշում մինչև վերջ իր քաղաքական հակառակորդներին «մերկացնելուց», կուսակցություններն էլ երևում են իրենց ողջ պերճանքով ու թշվառությամբ: Եվ այդ խորապատկերում, ցավոք, թշվառությունն անողոք է, իսկ պերճանքն ի հայտ է գալիս սակավ բացառություններով: Միատեսակ մտածող, իշխանության սնած երիտկարիերիստների կողքին, որոնց համար գերխնդիրը եղել և մնում է ապահով կյանքի ձգտումը` առանց պատասխանատվության դույզն-ինչ զգացումի, ընդդիմության շարքերում էլ դոմինանտ դարձան, «առաջին ջութակի» դերը ստանձնեցին իրենց ագրեսիվ վարք ու բարքով առանձնացող երիտասարդները, որոնց սկզբունքն ամեն գնով սեփական անսխալականությունն այլոց աչքը խոթելն է մնում և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը: Եվ եթե վերջիններս մի քանի տարի առաջ պայքարում էին գործող իշխանության դեմ, ապա, հիմա էլ նույն մոլեռանդությամբ պայքար են սկսել նույն ընդդիմության շարքերում աչքի ընկնող անհատների դեմ, որոնց կարծիքը տարբերվում է, ասենք, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և նրա սակավաթիվ համախոհների կարծիքից: Հիշենք միայն, թե ինչպես նրանք մի ժամանակ վախկոտ անվանեցին Արցախի պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին, այսօր հարձակվում են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի վրա, որն իր որդիների հետ վերջին տասնհինգ տարիներին մշտապես եղել է իշխանության թիրախներից մեկը, տարիներ է անցկացրել բանտում քաղաքական հայացքների համար: Թե ինչու և ինչպես ընդդիմության շարքերից հետևողականորեն դուրս մղվեցին քաղաքական հայացքների համար ազատազրկված շատ անհատներ, ինչու ստվերվեցին նրանց գործունեությունը, թափած ջանքն ու եռանդը, պարզից էլ պարզ է: Հավանաբար, ինչպես ՀՀԿ-ականներին, այնպես էլ այդ կուսակցությունը որպես ընդդիմություն ներկայացող ուժերին ձեռնտու է ձևավորել, հրապարակ բերել ոչ թե գիտելիքների հարուստ պաշար ունեցող, կրթված, սեփական հայացքների համար պայքարող, քաղաքացու նկատմամբ հարգանք ունեցող երիտասարդների, այլ սեփական հրահանգներն անվերապահորեն կատարողների և իրենց «հերոսությունը» սոցիալական ցանցերում ցուցաբերողների, որոնց անհանդուրժողականությունն այժմ էլ նախկին համախոհների վրա է տարածվում: Եվ պատահական չէ, որ փողոցում, բանտերում տարիներ շարունակ պայքարողները, գործող իշխանության հետ տարբեր կոմպրոմիսների չգնացողները շատ արագ հայտնվեցին լուսանցքում, իսկ նրանց տեղը զբաղեցրին գրասենյակային ֆունկցիոներները` իրական պայքարը վերածելով պայքարի իմիտացիայի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2238

Մեկնաբանություններ

0yQWD946RBu.jpg" alt='Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է' title='Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է' width='220' height='163' />
Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք